Կանխվել է 1419 կգ ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքը. ՍԱՏՄ

Միս. Արխիվային լուսանկար
Առանց անասնաբուժական 5-րդ ձևի ուղեկցության մսեղիք տեղափոխած անձինք և տնտեսվարողները կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների և ՀՀ ոստիկանության և պարեկային ծառայության համատեղ խստացված վերահսկողական միջոցառումների արդյունքում կանխել են 1419 կգ ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքը: Տեղեկությունը հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես Լոռու մարզի Ալավերդի-Վանաձոր մայրուղու անցակետում կանգնեցված մեքենայում հայտնաբերվել է 100 կգ, իսկ Տավուշի մարզի Դիլիջան-Սևան մայրուղու անցակետում կանգնեցված մեքենայում՝ 659 կգ տավարի մսեղիք, որը տեղափոխվել է առանց անասնաբուժական 5-րդ ձևի ուղեկցության:
Բացի այդ, Գեղարքունիքի մարզի մսի իրացման երկու կետերում հայտնաբերվել է 660 կգ ոչ սպանդանոցային ծագման միս, որի վաճառքը կասեցվել է:
Տեսչական մարմնի Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզային կենտրոնների տեսուչների կողմից կազմվել են արձանագրություններ թե՛ տնտեսավարողների, թե՛ տեղափոխող անձանց վերաբերյալ, որոնք կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Տրվել են նաև հայտնաբերված մսեղիքն օգտահանելու կամ ոչնչացնելու մասին կարգադրագրեր: