Ուկրաինայի զինված ուժերի կողմից Դոնեցկի առավոտյան գնդակոծությունն ամենախոշորն էր վերջին ութ տարվա ընթացքում։ Իր Telegram ալիքում այս մասին հայտարարել է քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։
Դոնեցկի շենքերից մեկը գնդակոծությունից հետո
© Photo : Kulemzin
«Հերթական ռազմական հանցագործությունն են այսօր առավոտյան իրականացրել են ուկրաինացի ֆաշիստները։ Այսօր ուղիղ ժամը 07:00-ին նրանք Դոնեցկի կենտրոնը ենթարկել են 2014 թվականից ի վեր ամենազանգվածային հարվածին»,-գրել է նա:
Դոնեցկի շենքերից մեկը գնդակոծությունից հետո
© Photo : Kulemzin
Քաղաքապետը հստակեցրել է, որ գնդակոծության տակ են հայտնվել Բոգդան Խմելնիցկի պողոտայի և Համալսարանական փողոցի խաչմերուկում գտնվող հրապարակը, Դպրոցական բուլվարը, Առափնյա փողոցը և Վորոշիլովի շրջանի Փակ շուկայի շրջանը:
Դոնեցկը գնդակոծությունից հետո
© Photo : Kulemzin
Կուլեմզինի խոսքով` հարվածներ են եղել նաև Վատուտինի պողոտայի, Դպրոցական բուլվարի, Խաղաղության պողոտայում, ԽՍՀՄ-ի 50 տարվա փողոցի Շևչենկոյի բուլվարի, Թատերական պողոտայի, երկաթուղային հիվանդանոցի և ուսանողական քաղաքի հարևանությամբ գտնվող բնակելի շենքերին։
Վնասվել են թիվ 15 մանկապարտեզը, թիվ 2 դպրոցը, Սուրբ Վերափոխման տաճարը, Դոնեցկի ազգային տեխնիկական համալսարանի մի քանի մասնաշենք, ուսանողական հիվանդանոցը։ Գնդակոծության արդյունքում հինգ մարդ է տուժել, մեկը երեխա է։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 293-րդ օրը։