Վրաերթ Երևանում. երիտասարդ աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց

Ոստիկանական ավտոմեքենա
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ, իրավապահները պարզում են վարորդի և տուժածի ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Երևանում` Կիևյան 30 հասցեի դիմաց, «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը երիտասարդ աղջկա է վրաերթի ենթարկել։ Տեղեկությունը հայտնում է shamsyan.com–ը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին` մոտավորապես 15։50-ին։
«Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որ հետիոտնին տեղափոխեն «Արմենիա» ԲԿ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա սթափ է եղել»,– գրում է կայքը։
Վրաերթի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և տուժածի ինքնությունը։
Հայաստանում 1 օրում 3 վրաերթ է գրանցվել, բոլորը` մահվան ելքով