«Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ է մահացել

Որպես հրդեհի հիմնական վարկած դիտարկվում է հրկիզումը։
Sputnik
Մոսկվայի մարզում գտնվող «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը։
«Ժամը 8:25-ին 7 հազար քմ տարածքում հրդեհը մեկուսացվել է»,– հայտնել են մամուլի ծառայությունում։
Նախնական տեղեկություններով՝ հրդեհի զոհ է դարձել մեկ մարդ։
Արտակարգ ծառայությունները հայտնել են, որ հրդեհի պատճառ են դարձել շենքի կցակառույցում եռակցման աշխատանքները։ Ավելի վաղ դիտարկվում էր հրկիզման վարկածը։
Միաժամանակ «OBI» խանութն ամբողջությամբ մոխրացել է, կանգուն են մնացել միայն կրող կառույցները։ Այժմ շենքի ներսում նկատվում են հրդեհի առանձին օջախներ։
Առևտրի կենտրոնում հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 6-ին։ Կենտրոնում տեղակայված «OBI» խանութի շինարարարական բաժնում պայթյուններ են որոտացել։ ԱԻՆ-ի տեղեկություններով՝ հրդեհի մակերեսը կազմել է 18 հազար քառակուսի մետր։
Հրդեհի հիմնական վարկած է դիտարկվում հրկիզումը։