Ողբերգական ավտովթար Արագածոտնում. երիտասարդ ամուսիններն ու նրանց 3 տարեկան տղան մահացել են

Վթարի ենթարկված ավտոմեքենան
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզում ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 3 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել երեկ` դեկտեմբերի 4-ին։ Մոտավորապես 23։20-ին Արագածոտնի մարզի բնակիչ 33-ամյա Վահե Հովհաննիսյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին՝ Աշտարակի կամրջի մոտ, իր վարած «Vaz 21-06» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին։
Ուղևորները` Արագածոտնի մարզի բնակիչներ 22-ամյա Արմինե Թորոսյանը և 3 տարեկան Վաչե Հովհաննիսյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ։
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Նրան տեղափոխել են Աշտարակի ԲԿ։
Ըստ կայքի` վարորդի և ուղևորների կյանքը փրկել չի հաջողվել։
Մահացածները ամուսիններ էին ու նրանց երեխան։
Հայաստանում 1 օրում 3 վրաերթ է գրանցվել, բոլորը` մահվան ելքով