Իրանում վերջին անկարգությունների ընթացքում առնվազն 200 մարդ է զոհվել. պաշտոնական

Իրանում զոհվածների թվում են ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ ուժային կառույցների աշխատակիցներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Իրանում վերջին անկարգությունների ընթացքում առնվազն 200 մարդ Է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ՆԳՆ անվտանգության խորհրդի հայտարարությունը։
Նշվում է, որ զոհվածների թվում են ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ ուժային կառույցների աշխատակիցներ։
Բացի այդ, վերոհիշյալ իրադարձությունների հետևանքով վնասներ են հասցվել կառավարական, հասարակական և մասնավոր կազմակերպություններին։ Վնասի չափն ահռելի է։
Առնվազն 300 մարդ է զոհվել Իրանում անկարգությունների հետևանքով. ԻՀՊԿ–ի գեներալ
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին Մահսա Ամինին ձերբակալվել էր Թեհրանում բարքերի ոստիկանության կողմից և ուղարկվել ոստիկանությանն ու հետախուզական զորքերին պատկանող «Ֆարաջայի» կենտրոններից մեկը` բացատրական զրույցի։ Իրավապահների հայտարարության համաձայն` այդ կենտրոնում նա սրտի կաթված է ստացել, ինչից հետո կնոջն անհապաղ տեղափոխել են հիվանդանոց։ Երեք օր անց` սեպտեմբերի 16-ին, նա մահացել է։ Բնակիչները Մահսայի մահվան մեջ մեղադրում են բարքերի ոստիկանությանը` հայտարարելով, որ նա մահացել է ծեծվելուց հետո։
Երիտասարդ կնոջ մահը զանգվածային ցույցերի պատճառ էր դարձել Իրանի մի շարք խոշոր քաղաքներում։
Իրանում անկարգությունների երեք մասնակից մահապատժի է դատապարտվել. ԶԼՄ