Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին 7–ական ժամ չի աշխատելու

«Մանկական Եվրատեսիլ» 20-րդ մրցույթի մասնակիցները ծրագիր են նկարահանելու այնտեղ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, չի գործելու, տեղեկանում ենք մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ «Մանկական Եվրատեսիլ» 20-րդ մրցույթի մասնակիցների հետնկարահանվելու է մեր երկրի պատմությունը, ավանդույթներն ու մշակույթը ներկայացնող ծրագիր։ Նկարահանման աշխատանքներն անցկացվելու են մետրոլիտենում, ինչի համար էլ այն ժամանակավորապես փակ է լինելու։
Երևանի մետրոպոլիտենը խոստանում է առաջիկայում մանրամասներ ներկայացնել նախագծից։
Հիշեցնենք` «Մանկական Եվրատեսիլ-2022» միջազգային երգի 20-րդ մրցույթը տեղի է ունենալու դեկտեմբերի 11-ին Երևանում։ Մրցույթին մասնակցելու է 16 երկիր` Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա։
Կարգախոսը լինելու է «Պտտի՛ր հրաշքը»։
«Մանկական Եվրատեսիլի» 4-րդ հաղորդավարը կլինի Ռոբին ռոբոտը