Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հրաժարվել է տեղափոխվել «Ֆիորենտինա»

Էդուարդ Սպերցյան
Առաջարկը հայազգի ֆուտբոլիստը ստացել էր այս ամռանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հրաժարվել է տեղափոխվել իտալական «Ֆիորենտինա» ակումբ։ Տեղեկությունը հայտնում է «РБ Спорт»-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «մանուշակները» Էդուարդ Սպերցյանի գործակալին այս ամռանն են դիմել, բայց անմիջապես մերժում են ստացել։
Այս մրցաշրջանում 22-ամյա Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 խաղ՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 9 միլիոն եվրո։
Նշենք, որ դեռ գարնանը նրանով հետաքրքրված էր ֆրանսիական «Օլիմպիկ» ակումբը։
Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը ծնվել և մեծացել է Ռուսաստանում, Իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Կրասնոդար» ակումբում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բանակցություններից հետո ֆուտբոլիստը 2021 թ.–ից հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կազմում։
Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել