Սարսափելի վթար Գեղարքունիքում. փրկարարները 4 դի են դուրս բերել մեքենաներից

Վթարի զոհ դարձած անձինք երիտասարդներ են` 29, 31 և 33 տարեկան։ Մահացածներից մեկի ինքնությունը դեռ չի պարզվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզում մեքենաների բախման հետևանքով 4 մարդ է մահացել, ևս երկուսը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 26-ին` ժամը 01:46-ին, ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ Վ. Դ.` ծնված 2003թ.) և «Volkswagen Golf» (վարորդ Հ. Մ.` ծնված 1991թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Ս. Ա.-ն (ծնված 1997թ.) տեղի ուժերով դուրս են բերվել «BMW» մակնիշի ավտոմեքենայից․ տուժածները հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Գ. Վ.-ի (ծնված 1989թ.), իսկ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայից՝ վարորդի, ուղևոր Ս. Ժ.-ի (ծնված 1993թ.) և անձը չպարզված քաղաքացու դիերը։
Արմավիրի մարզում «Nissan»–ը բախվել է կայանած բեռնատարին. վարորդը տեղում մահացել է