Զապորոժիեի ԱԷԿ–ի տարածքում վերացնում են գնդակոծության հետևանքները․ տեսանյութ

Էլեկտրակայանում հերթական անգամ գործարկվել են վթարային դիզելային գեներատորները։
Sputnik
Զապորոժիեի ԱԷԿ-ը ուկրաինական գնդակոծությունների պատճառով հերթական անգամ զրկվել է արտաքին էլեկտրամատակարարումից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Համեմատաբար հանգիստ երկու ամիսներից հետո Զապորոժիեի ատոմակայանը Ուկրաինայի զինված ուժերի կողմից զանգվածային հարվածների է ենթարկվել։
«Ռոսատոմի» աշխատակիցները հաշվել են, որ խոշոր տրամաչափի զենքերով ավելի քան 20 հարված է հասցվել տարածքին։
Վերանորոգման բրիգադները վերացնում են գնդակոծության հետևանքները։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն անհրաժեշտ է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու համար:
ԶԱԷԿ-ի գլխավոր տնօրենը խոստովանել է, որ կապեր ունի ուկրաինական հատուկ ծառայությունների հետ
Ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանին հարակից տարածքը։
Սեպտեմբերի սկզբին ատոմակայան էր մեկնել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ: «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարը և կայանի աշխատակիցները նրանց ցույց էին տվել կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից: ՄԱԳԱՏԷ-ի երկու աշխատակիցներ մշտական հիմունքներով մնացել են Զապորոժիեի ատոմակայանում։ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցի արդյունքում զեկույց է հրապարակվել, որում հաստատվել է ատոմակայանը գնդակոծությունների ենթարկելու փաստը: