Բողոքի ակցիա Թաիլանդում. ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը

Բանգկոկի կենտրոնում հավաքված մարդիկ շշեր են նետել ուժայինների վրա, 10 մարդ ձերբակալվել է։
Sputnik
Թաիլանդում մարդիկ դուրս են եկել փողոց ու բողոքի ակցիաներ են անցկացնում Ասիական խաղաղօվկիանոսյան տեխնոլոգիական համաժողովի ֆոնին։ Տեղեկությունը հայտնում է RT գործակալությունը։
«Բանգկոկի կենտրոնում ցուցարարները դեմ են հանդես գալիս համաժողովի անցկացմանը, ինչպես նաև պահանջում են կառավարության հրաժարականը»,– ասվում է հրապարալման մեջ:
Ըստ որոշ տեղեկությունների` իրավապահները ցուցարարներին ցրելու համար ռետինե փամփուշտներ են կիրառել:
Ցուցարարներն էլ իրենց հերթին շշեր են նետել ուժայինների վրա և թղթե ինքնաթիռներ շպրտել` կարգախոսներով։
Ոստիկանությունը փակել է փողոցները և թույլ չի տալիս ցուցարարներին գնալ դեպի Ժողովրդավարության հուշարձան։ 10 մարդ արդեն ձերբակալվել է։
Թաիլանդում հարձակման զոհերի թիվը հասել է 36-ի, որոնցից 24-ը երեխաներ են