Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներն ապամոնտաժել են Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ տեղադրված կրպակները։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են հատուկ տեխնիկայի գործադրմամբ տարածքից հեռացնում կրպակները։ Աշխատանքներին տեղում հետևում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նշվում է, որ գործընթացը լինելու է շարունակական։ Հանգստի գոտու տարբեր հատվածներում ինքնակամ տեղադրված սրճարանային կառույցներն ու կրպակները փուլ առ փուլ վերածվելու են կանաչապատ տարածքների: