ԴԺՀ-ի մարտիկները պատմել են ուկրաինական գերության մեջ կտտանքների մասին․ տեսանյութ

ԶԼՄ-ներում պարբերաբար ականատեսների վկայություններ են հայտնվում Ուկրաինայում գերեվարված ռուս զինվորականների նկատմամբ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին:
Sputnik
Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները մի քանի ժամ հոսանքով խոշտանգել են ռուս գերիներին՝ ուժեղ այրվածքներ ու կապտուկներ հասցնելով։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել են Դոնեցկի Ժողովրդական միլիցիայի՝ գերությունից ազատված զինծառայողներ Ստանիսլավ Լեբեդենկոն և Արթուր Կլինովը:
Նրանք նման խոշտանգումների չեն ենթարկվել, բայց, ըստ նրանց խոսքերի, նրանք գերության մեջ էին և սերտորեն շփվում էին նրանց հետ, ում ուկրաինացի ուժայինները նման խոշտանգումների էին ենթարկում:
«Լարերը կապում էին նրանց (ռազմագերիներին - խմբ.), ու հոսանքով ուղղակի հարվածումէին, մի քանի ժամ... Կապված աչքերով, պարկերը գլխին։ Կապույտ մատներով էին մեզ մոտ գալիս (գերիներ - խմբ.): Երկուսի վրա հոսանքն ուղղակի փորձարկում էին, երկուսին էլ պարզապես «տապակում էին», - ասել է սերժանտ Կլինովը:
Նրա ընկերն ավելացրել է, որ ճանաչում է չորս ռազմագերիների, որոնց տանջում էին հոսանքով. նրանք«մարմնի վրա այրվածքներ են ունեցել մերկ լարերից»։
Մարտիկները նշել են, որ խոշտանգումները հիմնականում կիրառվել են այն գերիների նկատմամբ, որոնց հարցաքննությունների տվյալները տարբերվում էին միմյանցից։ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները նաև ծեծել ու ահաբեկել են ռազմագերիներին, «որպեսզի դու ավելի շատ պատմես»:
Նոյեմբերի 3-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից հերթական փոխանակման շրջանակում գերությունից վերադարձել են 107 ռուս զինծառայողներ, այդ թվում՝ Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ստորաբաժանումների մարտիկները: