Առանց ծխախոտի ամեն մի օրը փոքրիկ հաղթանակ է. 10 խորհուրդ ծխելը թողնել ցանկացողների համար

Առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ խորհուրդներ է տալիս ծխելը թողնել ցանկացողներին։
Sputnik
ՀՀ առողջապահության նախարարությունը 10 խորհուրդ է տալիս ծխելը թողնել ցանկացողներին։
Պետք է նախ հստակ որոշել և օրացույցում նշել ծխելը թողնելու օրը։ Ըստ գերատեսչության` դա տրամադրվելու գերազանց միջոց է։ Պետք է նաև ցանկ գրել` նշելով ծխելը թողնելու պատճառները։
«Շեղե՛ք ձեզ, երբ ցանկանում եք ծխել, քանի որ ցանկությունը տևում է ընդամենը 3-5 րոպե։ Պատմե՛ք ընկերներին, որ թողնում եք ծխելը, նրանց աջակցությունը կօգնի ձեզ»,– ասվում է առողջապահության նախարարության տարածած հոլովակում։
ԱՆ–նհիշեցնում է` առանց ծխախոտի ձեր ամեն մի օրը փոքրիկ հաղթանակ է։
Բացօթյա օբյեկտներում մոռանում են ծխախոտային արգելքի մասին. քանի՞ արձանագրություն է կազմվել