Կրակել են Պակիստանի նախկին վարչապետի ավտոմեքենայի վրա. Իմրան Խանը վնասվածք է ստացել

Հարձակումը տեղի է ունեցել Վազիրաբադ քաղաքում։
Sputnik
Անհայտ անձը կրակել է Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանի ավտոմեքենայի վրա, նախկին պաշտոնյայի ոտքը վնասվել է։ Տեղեկությունը հայտնում է «Geo» հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել Վազիրաբադ քաղաքում։ Խանը եղել է բեռնատարների և մեքենաների մեծ շարասյան մեջ, որն ուղևորվել է մայրաքաղաք Իսլամաբադ՝ կառավարությանը արտահերթ ընտրություններ անցկացնելու հարկադրմանն ուղղված իր քարոզարշավի շրջանակում:
Իրանի ԱԳՆ-ն հերքել է Սաուդյան Արաբիայի վրա հնարավոր հարձակման մասին ամերիկյան տվյալները
Նշվում է, որ հարձակման հետևանքով վիրավորվել են կուսակցության մի քանի ղեկավարներ։ Ոստիկանությունն արդեն ձերբակալել է կրակողին։
«Պակիստան Թեհրիկ-ի-Ինսաֆ» ընդդիմադիր կուսակցությունը երթեր է սկսել անցած շաբաթվանից։ Ընդդիմադիրները պահանջում են նոր ընտրություններ անցկացնել։ և ծրագրում են մինչև նոյեմբերի 11-ը հասնել Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ։
Իրանում ձերբակալվել է Շիրազի սրբավայրում ահաբեկչության երկրորդ մասնակիցը