Կոտայքի մարզում մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել

Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել մի կին հետիոտնի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի Sputnik. Հոկտեմբերի 29-ին մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ժամը 19․50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել մի կին հետիոտնի։
Վրաերթ Երևանում. 49–ամյա կինը տեղում մահացել է
Կայքի տեղեկություններով, երկու ավտոմեքենաների վարորդները դեպքի վայրից փախուստի չեն դիմել, ինքնակամ ներկայացել են տեղում ծառայություն կատարող ոստիկաններին։ Իրավապահները պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։