Ավտովթար Արագածոտնի մարզում․ 11-ամյա տղան տեղում մահացել է, կան վիրավորներ

Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Վթարի հետևանքով վիրավորված քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել , որի հետևանքով 11-ամյա տղան տեղում մահացել է, գրում է shamshyan.com-ը։
Մասնավորապես, հոկտեմբերի 27-ին, ժամը 22։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 84 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 52-ամյա Ավետիք Խաչատրյանի վարած VAZ 2106 մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Դավիթ Ավետիքյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։
«Վթարի հետևանքով 06-ի ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 11-ամյա Ղազարիկ Խ․-ն տեղում մահացել է, իսկ Ա․ Խաչատրյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Nissan-ի վարորդ Դ․ Ավետիքյանն ու նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Վանուշ Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն»,-գրում է կայքը։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք։