Աջափնյակ կայարանի կառուցման ծրագրի գործնական փուլը. քաղաքապետարանը կադրեր է հրապարակել

Նախատեսվում է, որ 2023 թ.–ին նախագիծն ամբողձությամբ պատրաստ կլինի, որից հետո կհայտարարվի շինարարության մրցույթ։
Sputnik
Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ Աջափնյակ կայարանի կառուցման ծրագիրը մտել է գործնական փուլ: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը։
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը տեղում հանդիպել է մետրոշինարարաների ու «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնի հետ և ծանոթացել աշխատանքների ընթացքին։
«Առաջին փուլի աշխատանքները արդեն ավարտվել են։ Նախնական առաջարկվում է երկու տարբերակ, որ մասնագիտական խումբը կվերլուծի և նոր միայն վերջնական համաձայնության կգանք»,– նշել է Տիգրան Ավինյանը։
Նախատեսվում է, որ 2023 թ.–ին նախագիծն ամբողջությամբ պատրաստ կլինի, որից հետո կհայտարարվի շինարարության մրցույթ։
Մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծման աշխատանքներն անելու համար համաձայնագիր է ստորագրվել