ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Հասմիկ Սանթուրյանին պատկանող մսամթերքի (քյուֆթա) արտադրամասի գործունեությունը կասեցվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Էջմիածին քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Հասմիկ Սանթուրյանին պատկանող մսամթերքի (քյուֆթա) արտադրամասը
© Photo
«Ստուգման արդյունքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները։ Արտադրամասում կենցաղային, արտադրական, օժանդակ սենքերի պատերը պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող և ախտահանվող, անջրաթափանց նյութերից, առկա է եղել բորբոս, առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը»,– ասված է հաղորդագրությունում։
Էջմիածին քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Հասմիկ Սանթուրյանին պատկանող մսամթերքի (քյուֆթա) արտադրամասը
© Photo
Նշվում է, որ արտադրական գործընթացում օգտագործվող սարքավորումները, գործիքները և պարագաները չեն պահվել բարվոք վիճակում, սեղանների աշխատանքային մակերևույթները մաքուր չեն եղել, աշխատակիցները ենթարկված չեն եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ:
Սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար: