Մահացել է «Red Bull» ընկերության հիմնադիր Դիտրիխ Մատեշիցը

«Red Bull» ընկերության հիմնադիր Դիտրիխ Մատեշիցը. Արխիվային լուսանկար
Ընկերությունում հաստատել են նրա մահվան լուրը, բայց մեկնաբանել նրա հիվանդության մասին լուրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. 78 տարեկանում մահացել է ավստրալացի բիզնեսմեն «Red Bull» ընկերության հիմնադիր Դիտրիխ Մատեշիցը։
Տևական ժամանակ է նա չէր ներկայանում հանրությանը ծանր հիվանդության պատճառով։ Մի քանի շաբաթ առաջ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր։
Red Bull ընկերությունը չի մեկնաբանել հիվանդության մասին տեղեկությունը, բայց հաստատել է նրա մահվան լուրը: