Իրկուտսկի մարզում Սու-30 ինքնաթիռի վթարի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ օդային տրանսպորտի անվտանգության և շահագործման կանոնները խախտելու վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնաթիռն ընկել է Իրկուտսկի մասնավոր հատվածում գտնվող երկհարկանի փայտե տան վրա, որից հետո հրդեհ է բռնկվել: Երկու օդաչուները զոհվել են։ Միջադեպի պահին բնակիչներից ոչ ոք տանը չի եղել։
Նշվում է, որ վթարի ենթարկված Սու-30-ը պատկանել է ավիաընկերության և փորձարկումներ է իրականացրել առանց զինամթերքի։
Պատահարի հետաքննության համար կստեղծվի հանձնաժողով, որի աշխատանքներին կմասնակցեն ավիացիոն արդյունաբերության ձեռնարկությունների և պրոֆիլային ինստիտուտների մասնագետները: