Թուրք ծանրորդը հրաժարվել է սեղմել ԵԱ-ի հաղթող Գարիկ Կարապետյանի ձեռքը. տեսանյութ

Թուրք մարզիկը հավանաբար չի հաշտվել հենց հային պարտվելու փաստի հետ։
Sputnik
Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը նվաճել է ոսկե մեդալ՝ երկամարտի 367 կգ արդյունքով:
Եզրափակիչում հայ մարզիկը կարողացել է շրջանցել թուրք ծանրորդին, սակայն երկրորդ տեղի հետ վերջինը հավանաբար չի հաշտվել և որոշել է յուրովի «վրեժ լուծել»։
Հայաստանը նոր չեմպիոն ունի. Ռոբերտ Սիմոնյանն իր հաղթանակը նվիրել է զոհվածների հիշատակին
Պարգևատրման արարողության ժամանակ թուրքն իր դրոշը թռցրել է գլխի վրայով, որպեսզի այն լինի հայկական դրոշից առաջ։ Հայ մարզիկը նույն կերպ է վարվել։
Դրանով, սակայն, միջադեպը չի ավարտվել։ Հայաստանի օրհներգը հնչելուց հետո Կարապետյանը սեղմել է երրորդ տեղը զբաղեցրած շվեդացի մարզիկի ձեռքը, իսկ հետո շրջվել դեպի Թուրքիայի մասնակիցը։
Մի փոքր վարանելով, նա ձեռքը մեկնել է նաև թուրքին, բայց վերջինս հրաժարվել է սեղմել այն և, կարծես, ինչ-որ արտահայտություն է արել, որը զայրացրել է հայ ծանրորդին։ Կարապետյանը հրել է թուրքին ու արագ հեռացել հարթակից։
Փարիզի քաղաքապետարանի վրա ծածանվել են Հայաստանի Հանրապետության դրոշները
Նշենք, որ նմանատիպ միջադեպ տեղի է ունեցել նաև վերջերս կանանց բազկամարտի աշխարհի առաջնության պարգևատրման ժամանակ։ Թուրքիայի մարզուհին, որը զբաղեցրել է առաջին տեղը, փակել է Ղազախստանի դրոշը։ 2–րդ և 3–րդ տեղը զբաղեցրած ղազախստանցի մարզուհիները փորձել են խանգարել նրան, ինչի արդյունքում կոնֆլիկտ է ծագել։