Բելգորոդի շրջանում ուկրաինական գնդակոծության հետևանքով 2 զոհ կա. մեկը 16–ամյա պատանի է

Զոհերի մասին տեղեկությունը հաստատել է մարզպետ Գլադկովը։
Sputnik
Բելգորոդի շրջանում ուկրաինական գնդակոծության հետևանքով երկու մարդ Է զոհվել։ Այս մասին, վկայակոչելով սեփական աղբյուրը, հայտնում է «Իզվեստիա» պարբերականը։
Խոսքը տղամարդու և 16-ամյա դեռահասի մասին է։
Տեղեկությունը հաստատել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Օդեսայի մարզում էներգետիկ ենթակառուցվածք է խոցվել. ուկրաինական ԶԼՄ–ներ
Նրա տվյալներով ՝ գնդակոծության հետևանքով տուժել է 11 մարդ, որոնցից չորսը գտնվում են ծանր վիճակում։
Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովն իր հերթին Telegram ալիքում հայտնել է, որ Բելգորոդի բնակիչներին պատրաստ են ընդունել Մերձմոսկվայում:
«Հատուկ գործողության գոտուն անմիջապես հարող տարածքներում ապրելը հեշտ չէ, քանի որ ուկրաինացի զինվորականները մշտապես գնդակոծում են բնակելի տները, մանկապարտեզները և ենթակառուցվածքային օբյեկտները»,-գրել է նա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 240-րդ օրը։