ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները, բազմաթիվ դասախոսներ` համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանի գլխավորությամբ, այս պահին քայլերթով գնում են ՀՀ կառավարության շենքի մոտ։
Բրյուսովի ուսանողները ռեկտորի հետ գնում են կառավարություն
© Sputnik / Aram Nersesyan
«Մենք ուզում ենք առաջարկով դիմել ՀՀ վարչապետին, որ նա այս գործընթացը կանգնեցնի։ Պետք է ձևավորվի մասնագիտական խումբ , որը կարող է մանրամասն ծրագիր մշակել ` բուհերի արդյունավետության զարացման համար։ Եթե այդ ժամանակ որոշվի միացնել բուհերը, դա ուրիշ բան, բայց այդ հանձնաժողովներում պետք է նաև համալսարանի ներկայացուցիչներ լինեն»,– ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը։
Ուսանողները անցնում են Երևանի կենտրոնական փողոցներով ու ձայնարկում. «Մեր համալասարանը եղել է, կա ու պետք է մնա Բրյուսովի անվան պետական համալսարան։ Չե՛նք ձուլվելու»։
Հասնելով կառավարության շենքի մոտ՝ ակցիայի մասնակիցներն իրենց առաջարկներով նամակը հանձնեցին ընդունարան ու վերադարձան համալսարան՝ որոշելու հետագա անելիքները։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանի հարյուրավոր ուսանողներ դասադուլ են հայտարարել ու բողոքի ակցիաներ են անում ընդդեմ բուհերի խոշորացման։ Խոշորացման գործընթացի մասին արդեն մի քանի անգամ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։