Բրյուսովի անվան համալսարանը փակելու լուրերի ֆոնին ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում

Sputnik
ԿԳՄՍ նախարարությունում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը։
Ուսանողները հավաքվել են բուհի բակում՝ բողոքելով հնարավոր նման որոշման դեմ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ նախարարությունը առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ։