Թուրքիան F-16-ի գործարքի ձախողման դեպքում կարող է դիտարկել «Թայֆունի» գնումը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիան ամերիկյան F-16 կործանիչների գործարքի ձախողման դեպքում կարող է դիտարկել չորրորդ սերնդի EurofighterTyphoon («Թայֆուն») կործանիչների գնումը։ Տեղեկությունն այսօր գրում է Yeni Akit թերթը:
Նշվում է, Մեծ Բրիտանիայում գտնվող Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը այցելել է RAF Coningsby ավիաբազա։ Այնտեղ նա ուսումնասիրել է Eurofighter Typhoon կործանիչը։
Թուրքիային F-16 կործանիչներ չվաճառե՛լ. Մենենդեսը հանդես է եկել ևս երկու նախաձեռնությամբ
Թերթը հիշեցրել է, որ Թուրքիան ու ԱՄՆ-ն բանակցություններ են վարում F-16 կործանիչների գնման և արդիականացման շուրջ:
«Գործընթացի ձգձգումից և հնարավոր վաճառքը որոշակի պայմանների հետ կապելուց հետո Թուրքիան հասկացրեց, որ կարող է այլընտրանքային տարբերակներ դիտարկել։ Իբրահիմ Քալընի այն հայտարարությունից հետո, թե Թուրքիան երբեք առանց այլընտրանքի չի մնա, նախարար Հուլուսի Աքարի կողմից Eurofighter Typhoon կործանիչի ստուգումն ամրապնդել է հայտարարություններն այն մասին, որ Թուրքիան կարող է գնել այդ կործանիչները»,-նշում է պարբերականը։
ԱՄՆ-ն ավելի վաղ պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային Անկարայի կողմից ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով F-16 կործանիչների մատակարարման ծրագրից Թուրքիան հանելու մասին։ Վաշինգտոնը չեղյալ էր հայտարարել F-16-ի վերաբերյալ համատեղ հուշագիրը Թուրքիայի հետ, և ստորագրել էր այն F-16 նախագծի մյուս յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ:
Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է շուտափույթ լուծել F-16 կործանիչների գնման հարցը. ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետագայում հայտարարել էր այլ կործանիչներ գնելու` ԱՄՆ-ի առաջարկի մասին, բայց ոչ թե հինգերորդ, այլ չորրորդ սերնդի F-16-ի: Հարցը դեռ պետք է համաձայնեցվի ԱՄՆ Կոնգրեսում։ Պետդեպարտամենտը լոբինգ է անում այն` կոնգրեսականներին համոզելով, որ գործարքը «ծառայում է Վաշինգտոնի շահերին»: