Արագածոտնի մարզի 31-ամյա բնակիչն անզգուշաբար կրակել է ոտքին և մահացել

Հրացան
Պատահարը տեղի է ունեցել Արագածոտն-Կոշ ճանապարհին՝ «ԳԱԶ-53» մակնիշի մեքենայի սրահում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ 31-ամյա տղամարդն անզգուշաբար կրակել է ոտքին և մահացել, տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Նշվում է, որ հոկտեմբերի 6-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա տղամարդը։
ՀՀ–ում 2 ամսում արտակարգ պատահարների հետևանքով 132 մարդ է մահացել
Պարզվել է, որ Արագածոտն-Կոշ ճանապարհին տղամարդն իր «ԳԱԶ-53» մակնիշի մեքենայի սրահում համագյուղացու «ՏՕԶ 63» որսորդական ողորկափող հրազենից անզգուշաբար կրակել է իր ոտքին: 31-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է:
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։