ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Առնվազն 127 մարդ մահացել է, ևս 180 մարմնական վնասվածքներ են ստացել Ինդոնեզիայիում՝ ֆուտբոլային հանդիպումից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մալանգայի մարզադաշտում կայացած խաղից հետո պարտված թիմի կողմնակիցները դաշտ են մտել, իսկ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել կարգուկանոնը վերականգնելու նպատակով։
Դրանից հետո հրմշտոց ու խուճապ է սկսվել։ Մարդկանց մոտ նաև շնչառական խնդիրներ են առաջացել արցունքաբեր գազի պատճառով։