Մեղրիի անցակետում թմրամիջոցներ են հայտնաբերել Իրանի քաղաքացու գրպաններում

Մեթադոն տեսակի հեղուկ թմրամիջոցը հայտնաբերվել է բաճկոնի ծոցագրպանում պահված շշում։
Sputnik
Իրանից Հայաստան փորձ է արվել մաքսանենգ ճանապարհով մեթամֆետամին և մեթադոն տեսակի թմրամիջոցներ ներմուծել։
Ինչպես հայտնում են ՀՀ պետական եկամուտներից կոմիտեից, Մեղրիի անցակետում Իրանի քաղաքացու տաբատի գրպանում, ծխախոտի տուփի մեջ հայտնաբերվել է փայլաթիթեղի մեջ փաթաթված շագանակագույն զանգված` մեթամֆետամին։ Իսկ մեթադոն տեսակի հեղուկ թմրամիջոցը հայտնաբերվել է բաճկոնի ծոցագրպանում պահված կես լիտրանոց պլաստիկ շշի մեջ։
ՊԵԿ քննչական վարչությունում փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ