Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին տեղումներ չեն գրանցվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Այսօր և առաջիկա 4 օրերին Հայաստանում անձրև չի գա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-2-ն աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 28-30, գիշերը` 13-15 աստիճան տաքության սահմանում։
Սևանա լճի մակարդակը կրկին իջել է