ՀՀ ռազմական ծախսերը 2023թ.–ին առաջին անգամ կգերազանցեն 1 միլիարդ դոլարը. բյուջեի նախագիծ

Զինծառայողներ
2023թ–ի բյուջեի պաշտպանության ծախսերի հոդվածը ֆինանսական փաստաթղթի ամենախոշոր հատվածն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի պաշտպանական ծախսերը 2023 թվականին կկազմեն 501,3 մլրդ դրամ (շուրջ 1,3 մլրդ դոլար)։
Այս գումարը ավելի քան 40%-ով գերազանցում է 2022թ–ի նույն հոդվածի ցուցանիշը, ինչի արդյունքում ՀՀ ողջ պատմության մեջ առաջին անգամ երկրի ռազմական բյուջեն կգերազանցի 1 մլրդ դոլարը։
Բացի այդ, ռազմական բյուջեն ՀՀ պատմության մեջ առաջին անգամ կգերազանցի նաև սոցիալական ծախսերի ավանդաբար ամենածախսատար հոդվածի` կենսաթոշակային ապահովման ծախսերը, որը հաջորդ տարվա համար նախատեսված է 422 մլրդ 304 մլն դրամի չափով։
Պետական աշխատավարձերը կավելանան, պարգևավճարները կնվազեն. ֆինանսների նախարար
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2023թ–ի պետական բյուջեի նախագիծը։ Այն շուրջ 354 միլիարդով կգերազանցի 2022-ի ֆինանսական փաստաթուղթը։
Դրա համաձայն` 2023թ–ին նախատեսված եկամուտները կկազմեն 2 301 291 155 200 դրամ (2022թ–ի 1 947 784 475 500 դրամի փոխարեն), ծախսերը կկազմեն 2 590 147 050 700 դրամ (2022թ–ի 2 184,040 185 100 դրամի փոխարեն), դեֆիցիտը` 288 855 895 500 դրամ (2022թ–ի 236 255 709 600 դրամի փոխարեն)։
Տնտեսական աճն ինչպես այս տարվա, այնպես էլ հաջորդ տարվա համար նախատեսվել է 7 տոկոս։
2022–ին կառավարության պարտքը 6.7%-ով նվազել է, 2023-ին նախատեսվում է ևս 3% անկում. նախարար