Մի քանի օր անձրև չի գա, օդի ջերմաստիճանն էլ կշարունակի բարձրանալ. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Սյունիքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Այսօր և առաջիկա չորս օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում:
Այսօր ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Սյունիքում (+30-ից 33), ամենացածրը` Գեղարքունիքում (+20-ից 23)։
Եղանակի տեսություն
Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 27-29, գիշերը` 12-14 աստիճան տաքության սահմանում։
Սևանա լճի մակարդակը կրկին իջել է