Ուկրաինայի ԶՈւ-ն HIMARS–ով հարված է հասցրել Խերսոնում գտնվող հյուրանոցին. 2 մարդ է զոհվել

Նախնական տեղեկություններով` հրթիռային հարվածի ժամանակ զոհվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի 5-6 գումարման պատգամավոր Ալեքսեյ Ժուրավկոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինական զորքը HIMARS ՀԿՌՀ–ից հարված է հասցրել Խերսոնի կենտրոնում գտնվող հյուրանոցին, 2 մարդ զոհվել է։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը։
Նրա խոսքով` հրթիռային հարվածը հասցվել է ժամը 5:30–ին, նախնական տվյալներով` HIMARS ՀԿՌՀ–ից։
«Տեղում արտակարգ ծառայություններ են աշխատում, մաքրում են փլատակներն ու որոնում տուժածներին»,–ասել է նա։
Արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն` հրթիռային հարվածի ժամանակ զոհվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր Ալեքսեյ Ժուրավկոն։
Ներկայացուցչի խոսքով` հյուրանոցում քաղաքացիական անձինք էին բնակվում, որևէ զենք կամ տեխնիկա այնտեղ չկար։
«Դա փաստացի Խերսոնի կենտրոնն է», – հավելել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 213-րդ օրը։