Դոնեցկում, Լուգանսկում, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում հանրաքվե է անցկացվում. տեսանյութ

ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչներն ակտիվ մասնակցում են Ռուսաստանին միանալու հանրաքվեին:
Sputnik
ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Զապորոժիե և Խերսոնի շրջաններում մեկնարկել են Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հանրաքվեները։ Անվտանգությունից ելնելով` առաջին չորս օրերը քվեարկությունը կանցկացվի ոչ թե ընտրատեղամասերում, այլ բնակելի տներին կից տարածքներում։ Քվեարկությունը կշարունակվի հինգ օր ՝ մինչև սեպտեմբերի 27-ը։
Տեղամասերից մեկում արդեն քվեարկել է ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Որքա՜ն երկար ենք սպասել սրան»,- ասել է Պուշիլինը և ցույց տվել «Այո» նշագրումով քվեաթերթիկը։
Նշենք, որ հանրաքվեներ անցկացնելու հարցը բարձրացրել է հասարակությունը։
Ինչպես հայտարարել են հանրապետությունների և մարզերի ներկայացուցիչները, Ռուսաստանի կազմի մեջ մտնելը կպաշտպանի իրենց տարածքները և կվերականգնի պատմական արդարությունը: Նրանց կարծիքով՝ այդ որոշումը խիստ անհրաժեշտ է Ուկրաինայի ազգայնական իշխանությունների և ՆԱՏՕ-ի անդամների կողմից մշտական ահաբեկչության պայմաններում, որոնք զենք են մատակարարում խաղաղ բնակչությանը սպանելու համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին հայտարարել է, որ ՌԴ–ն կաջակցի այն որոշմանը, որը կընդունեն Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 211-րդ օրը։
ՌԴ օդատիեզերական ուժերը Դոնեցկում 320 ուկրաինացի զինվորական և վարձկան են ոչնչացրել. ՌԴ ՊՆ