Ի աջակցություն երկկողմ հարաբերությունների. ՀՀ -ում ՌԴ դեսպանատան մոտ ակցիա է ընթանում

Ակցիայի մասնակիցները դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների աջակցության մասին» հռչակագիր փոխանցեցին։
Sputnik
ՀՀ–ում ՌԴ դեսպանատան մոտ ակցիա է անցկացվում` ի պաշտպանություն երկկողմ հարաբերությունների։
Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին ակցիայի մասնակիցները փոխանցեցին «Հայ–ռուսական դաշնակցային հարաբերությունների աջակցության մասին» հռչակագիրը։
Հայկ Բաբուխանյանը ՌԴ դեսպանատան մոտ անցկացվող ակցիային
«Վերջին շրջանում տեղի են ունեցել իրադարձություններ և միջոցառումներ, որոնք կարող են կասկածի տակ դնել հայ–ռուսական հարաբերությունները։ Մենք չենք ցանկանում դա թույլ տալ։ Մենք այստեղ ենք, որպեսզի գնահատենք Ռուսաստանի աջակցությունը, որը միայն բառերով չի դրսևորվում, այլև աշխատանքով։ Ռուսաստանը սուտ խոստումներ չի տալիս, այլ աշխատում է Հայաստանի անվտանգության ամրապնդման ուղղությամբ»,– ասաց «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման անդամ Հայկ Բաբուխանյանը։
Ակցիա ՌԴ դեսպանատան մոտ
Ակցիայի մասնակիցները կարծում են, որ Ռուսաստանը և Հայաստանը 300 տարի շարունակ միասին դիմակայել են ընդհանուր մարտահրավերներին։ Նրանք նաև հայտարարում են, որ անհասկանալի տարրերի կողմից ՀԱՊԿ–ից դուրս գալու փորձեր են արվում։
Կոչ հնչեց նաև ուկրաինացիներին, որոնք ժամանակ առ ժամանակ բողոքի ակցիաներ են անցկացնում դեսպանատան մոտ, որպեսզի նրանք չմիջամտեն Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին։