Ուկրաինան կրակ է բացել Վալույկի քաղաքի ուղղությամբ, խաղաղ բնակիչ է զոհվել, երկուսը տուժել են։ Տեղեկությունը իր Telegram-ալիքում հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Ուկրաինայի ԶՈւ-ն հրետակոծել է Վալույկինը։ ՀՕՊ համակարգը գործել է, բայց ավերածություններ կան։ Ենթակայան է վնասվել, քաղաքի էլեկտրամատակակարումը խափանվել է։ Հրդեհվել են նաև Շկոլնայա փողոցում գտնվող 8 մասնավոր բնակելի տներն ու երեք մեքենաները: Նախնական տեղեկություններով՝ մեկ խաղաղ բնակիչ է զոհվել։ Տեղում երկու
Նրա խոսքով՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ մարզային վարչության պետ Սերգեյ Պոտապովը, փոխնահանգապետ Կոնստանտին Պոլեժաևը, տարածաշրջանային անվտանգության վարչության ղեկավար Եվգենի Վորոբյովը, շրջանի ղեկավար Ալեքսեյ Դիբովը և բոլոր օպերատիվ ծառայությունները:
ՌԻԱ Նովոստին հատնում է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից հետո Վալույկիում ու մոտակա գյուղերում էլեկտրամատակարարումը խափանվել էր, սակայն ձեռնարկության անձնակազմը չի տուժել: Ավելի ուշ էլեկտրամատակարարումը վերականգնվել է։
Ուկրաինական զորքերը մշտապես հարվածներ են հասցնում ռուսական սահմանամերձ տարածքներին։ Այսպես, օգոստոսի 18-ին Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծել է Վալույսկի քաղաքային օկրուգի Տիմոնովո գյուղը։ Դրա հետևանքով զինամթերքի պահեստ է այրվել։ Բրյանսկի, Կուրսկի, Բելգորոդի մարզերում և Ղրիմում ահաբեկչական վտանգի դեղին մակարդակ է հայտարարված։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 204-րդ օրը։