Ռուբեժնոյեի բնակիչները զոհված հարազատներին փնտրում են զանգվածային հուղարկավորման վայրերում

Դաշտային հրամանատարության գնահատականներով` զանգվածային հուղարկավորման տեղերում շուրջ 500 մարդ է թաղված։
Sputnik
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքների ազատագրումից հետո վերադարձած խաղաղ քաղաքացիները, այդ թվում Ռուբեժնոյեի բնակիչները, փնտրում են մարտական ակտիվ գործողությունների ժամանակ զոհված և մահացած հարազատներին։
Սեպտեմբերի սկզբին դաշտային հրամանատարությունը հայտարարել էր, որ Ռուբեժնոյե քաղաքում զանգվածային հուղարկավորությունների վայրից 238 մարդու աճյուն է հանվել։
«Այստեղ հորս ենք գտել, հիմա փաստաթղթերն ենք լրացնում, վերցնելու և վերահուղարկավորելու ենք։ Այն ժամանակ մենք գնդակոծությունների տակ փախչում էինք, իսկ երբ հայրիկը մահացավ, մենք նրան սանիտարական անցակետի մոտ տեղափոխեցինք, նրան գրանցեցին, ապա զինվորականները հուղարկավորեցին։ Այդպես մենք այդ գրանցումով գտանք նրան այստեղ», – ՌԻԱ Նովոստիին պատմել է տեղի բնակչուհի Վիկտորյա Օլեֆիրենկոն։
Նա նշել է, որ հայրը կորոնավիրուսով հիվանդանոցում պառկած է եղել, երբ Ռուբեժնոյում ակտիվ մարտեր են սկսվել, որից հետո բոլոր հիվանդներին պարզապես վտարել են բուժհաստատությունից։ Ինչպես ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում պատմել է ուկրաինական ագրեսիայի զոհերի որոնման գծով միջգերատեսչական աշխատանքային խմբի դաշտային խմբի հրամանատարի տեղակալ Յուլյա Կոժևնիկովան, Ռուբեժնոյե քաղաքում զանգվածային հուղարկավորությունների վայրերում մարտերի ընթացքում շուրջ 500 մարդ է թաղվել։