Արմավիրի մարզի Փարաքար համայնքում հունիսի 23–ին «Նիվա» մակնիշի մեքենան պայթեցրած, 36–ամյա տղամարդու սպանությունը կազմակերպած անձինք կալանավորվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հայտնել ենք, որ Վարազդատ Բարոյանի մեքենայի տակ հեռակառավարվող պայթուցիկ սարք էր տեղադրվել։ Պարզվել է ոչ միայն սպանությունը կատարողի, այլև հանցագործության կատարմանն օժանդակած անձանց ինքնությունը։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ հունիսի 23–ին 36-ամյա տղամարդուն պատկանող «Վազ 2121 Նիվա» մակնիշի ավտոմեքենայում պայթուցիկ սարք էր տեղադրվել: Նույն օրը` ժամը 11:05-ին, երբ նա նստել էր իր ավտոմեքենան, պայթուցիկ սարքը գործի էր դրվել և պայթել։ Տղամարդուն տեղափոխել էին «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ ժամը 12:05-ին նա մահացել էր։