ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com-ը գրում է, որ ժամը 15։50-ի սահմաններում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնին։
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում։
Վրաերթի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։