Մարիուպոլում պատրաստվում են գնդակոծվածների փոխարեն նորակառույց տներ հատկացնել. տեսանյութ

Sputnik
Մարիուպոլում մեծ թափով կառուցվում է բնակելի նոր թաղամաս։ ՌԴ շինարարները պատրաստվում են քաղաքին հանձնել առաջին տները։ Արդեն սեպտեմբեր–հոկտեմբերին մարիուպոլցիները 278 բնակարան կստանան։
Աշխատանքն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով, որպեսզի մինչև տարեվերջ Մարիուպոլի 2500 բնակիչներ ստանան նոր բնակարանների բանալիները։
«Բնակարանները հանձնվում են ամբողջությամբ վերանորոգված, սանհանգույցներով, սալիկապատված, խոհանոցային գոտին է ձևավորված։ Տարածքն ամբողջությամբ բարեկարգվում է։ Այնտեղ կան մանկական խաղահրապարակներ, մարզասրահներ, հանգստյան գոտիներ, ավտոկայանատեղիներ, ճանապարհներն ասֆալտապատ են»,– լրագրողներին ասել է ՌԴ ՊՆ ռազմաշինարարական համալիրի նախագծի ղեկավար Օլեգ Պեչյոնկինը։
Ճանապարհի մյուս կողմում կան տներ, որոնք արդեն ապրելու համար պիտանի չեն։ Այդ տարածքում շուտով նոր ենթակառուցվածքային օբյեկտներ կհայտնվեն։
Պեչյոնկինի խոսքով` այժմ երկրորդ փուլի գլխավոր հատակագիծն է նախագծվում։ Նախատեսվում է կառուցել 1100–տեղանոց դպրոցի, երկու մանկապարտեզի, փակ լողավազանով և փակ սահադաշտով սպորտային համալիրի շինարարություն է նախատեսում, ինչպես նաև մարզախաղերի տարբեր տեսակների համար նախատեսված մեծ գոտիներ։
Մարիուպոլի «Ազովստալը», ամենայն հավանականությամբ, տեխնոպարկ կդառնա. ՌԴ փոխվարչապետ
Պեչյոնկինը հավելել է, որ շինարարությունը կտևի 2 տարի, սակայն ամեն ինչ կարվի երկրորդ փուլը հնարավորինս շուտ ավարտին հասցնելու համար։
Այժմ Մարիուպոլում շինարարության վրա աշխատում է ավելի քան 2000 մարդ, որոնց հիմնական մասը կազմում են ՊՆ ՌՇՀ–ի մասնագետները, սակայն ակտիվորեն ներգրավվում է նաև տեղի բնակչությունը։ Մարիուպոլում աշխատում են աշխղեկներ, տեղամասերի ղեկավարներ, ինչպես նաև հարդարման աշխատանքներ իրականացնող բրիգադներ։