Երևանում 36-ամյա շինարարն ընկել է 6-րդ հարկից և մահացել

Կառուցվող շենք. արխիվային լուսանկար
6-րդ հարկից ընկած տղամարդը Լոռու մարզի բնակիչ էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. շինարարն ընկել է 6-րդ հարկից և մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ հաղորդագրության` մոտավորապես ժամը 11։00-ին, ոստիկանությունը շտապօգնությունից ահազանգ է ստացել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյուրջյան 11/5 հասցե, որտեղ կառուցվող շենքի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Կարեն Մ․-ն էր, որն աշխատում էր «Գարիկ Խաչատրյան» Ա/Ձ, «Մագա» ՍՊԸ-ում որպես շինարար։ Նա, ըստ դեպքի վայրում հավաքվածների, շինարարական աշխատանքներ կատարելիս 6-րդ հարկից անզգուշաբար ընկել է և տեղում մահացել։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Հրդեհ Իջևանի բենզալցակայանում. երեք քաղաքացու հիվանդանոց են տեղափոխել