Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. 23-ամյա վարորդը տեղում մահացել է

Շտապօգնության մեքենա Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության շենքի մոտ. Արխիվային լուսանկար
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզում այսօր տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 23-ամյա երիտասարդ է մահացել։
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ժամը 01։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 23-ամյա Պավլիկ Բ-ն, իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված մետաղե արգելապատնեշներին և, մի քանի պտույտ անելով, հայտնվել ձախակողմյան ձորակում։ Վթարի հետևանքով Պավլիկ Բ-ն տեղում մահացել է։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կայքի տեղեկություններով՝ նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժին, քանի որ պարզվել է, որ մահացածը պայմանագրային զինծառայող էր ՀՀ ՊՆ N զորամասում։