Խերսոնում ուկրաինական զորքի հարվածի հետևանքով երկու մարդ է մահացել

Խերսոն
Ուկրաինայի զինված ուժերի արձակած հրթիռն ընկել է բնակելի տան վրա, շենքի մի մասն ավերվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Խերսոնում ուկրաինական զորքի հարվածի հետևանքով երկու մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով շրջանի վարչակազմի մամուլի ծառայությանը։
«Բնակելի շենքում երկու զոհ կա»,- ասել են վարչակազմում:
Ուկրաինական զորքն այսօր կրկին գնդակոծել է Խերսոնը։ Հրթիռն ընկել է բազմաբնակարան բնակելի շենքի վրա։ Շենքի մի մասն ավերված է։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 190-րդ օրը։