Կանաչապատ այգիներ, բարեկարգվող շատրվաններ. Երևանը 3.2 մլրդ դրամ կտա հանգստի գոտիների համար

Քաղաքային իշխանությունները վստահեցնում են, որ այգիների ու հանգստյան այլ գոտիների վերակառուցման, հիմնանորոգման ծրագրերի հիմքում քաղաքի համաչափ զարգացման սկզբունքն է:
Sputnik
Երևանի հանգստի գոտիները վերակառուցելու, կանաչապատ տարածքներն ավելացնելու և քաղաքն առավել հարմարավետ դարձնելու համար ընթացիկ տարում 3.2 մլրդ դրամ է նախատեսված տրամադրել։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Հրաչյա Սարգսյանը մի շարք այլ պաշտոնյաների հետ այցելել է հանգստի տարածքներ և ծանոթացել կատարվող աշխատանքներին։
Նշվում է, որ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մի շարք այլ պաշտոնյաների հետ այցելել է հանգստի տարածքներ և ծանոթացել կատարվող աշխատանքներին։
«Երևանում ունենք բավականին այգիներ, որոնք այս պահի դրությամբ չեն գործում: Ընդհանուր մեր քաղաքականությունն այն է, որ վերականգնենք չգործող այգիները, հետո նոր մտածենք նորերը հիմնելու մասին»,- նշել է քաղաքապետը:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Հայրենական պատերազմում հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին ստեղծման օրից ի վեր երբևէ չէր հիմնանորոգվել, հաշվի առնելով ներդրումների ծավալը՝ ծրագրի ավարտը նախանշվում է 2023 թվականին:
Հրաչյա Սարգսյանը մի շարք այլ պաշտոնյաների հետ այցելել է հանգստի տարածքներ և ծանոթացել կատարվող աշխատանքներին։
Տարեկան ծրագրով հանգստի կազմակերպման համար հարմարավետ պայմաններ կապահովվեն նաև Աբովյան պուրակում: Համալիր բարեկարգմամբ ամբողջությամբ կարդիականացվի արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կանաչապատման նոր լուծումներ կլինեն:
Համայնքը վերակառուցման աշխատանքներ կիրականացնի նաև Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում:
Հրաչյա Սարգսյանը մի շարք այլ պաշտոնյաների հետ այցելել է հանգստի տարածքներ և ծանոթացել կատարվող աշխատանքներին։
Կոմիտասի անվան պուրակը ևս կունենա արդիականացված ոռոգման համակարգ և արտաքին լուսավորության ցանց: Այստեղ խնդիրը մի փոքր այլ է. այգու զգալի հատվածը տնօրինում է վարձակալը, որն ինչ-ինչ աշխատանքներ է կատարել։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն այս առնչությամբ նշել է, որ եթե որևէ տարածքի վարձակալ որոշում է քաղաքի պուրակներում կամ այգիներում կանաչապատում իրականացնել, պետք է տարածքի կառուցապատման, կանաչապատման նախագիծը համաձայնեցնի իրենց հետ:
«Մեր կազմակերպությունը ստեղծվել է հենց նրա համար, որ ամբողջ քաղաքն ունենա մեկ ձեռագիր: Կազմակերպությունն իր կողմից պատրաստ է նույնիսկ գծել և վարձակալին հանձնել համապատասխան նախագիծ, որ գրագետ կանաչապատում արվի: Այստեղ կա նաև ոռոգման խնդիր, և մենք պատրաստ ենք օժանդակել ու ոռոգման ավտոմատացված համակարգ ներդնել»,- ասել է նա:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ հանգստի գոտիների հիմնանորոգման ու նոր հանգստի գոտիների կառուցման մասով այս տարի ընդհանուր առմամբ նախատեսված է ծախսել 1.2 մլրդ դրամ: Նաև բակային տարածքների հիմնանորոգման համար է մեծ գումար հատկացված՝ մոտ 2 մլրդ դրամ։
1 / 2

Հրաչյա Սարգսյանը մի շարք այլ պաշտոնյաների հետ այցելել է հանգստի տարածքներ և ծանոթացել կատարվող աշխատանքներին։

2 / 2

Հրաչյա Սարգսյանը մի շարք այլ պաշտոնյաների հետ այցելել է հանգստի տարածքներ և ծանոթացել կատարվող աշխատանքներին։