Ուկրաինայի ԶՈւ-ն շարունակում է հարվածներ հասցնել Զապորոժիեի ԱԷԿ-ին, որպեսզի թույլ չտա ՄԱԳԱՏԷ-ի առաքելությանը կայան ժամանել և տեսնել գնդակոծությունների վկայությունները։ Այս մասին RT-ին ասել է Էներգոդար քաղաքի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլգան։ Նա հավելել է, որ ռադիացիոն իրավիճակը դեռ նորմայի սահմաններում է։
«Նրանք հարվածել են տանիքին։ Ուզում էին ահաբեկչություն իրականացնել ատոմակայանի տարածքում, ինչը կարող էր ռադիացիոն ֆոնի տարածման պատճառ դառնալ ոչ միայն շրջակայքում, այլև անցնել Եվրոպայի կողմ։ Ինչպես Էներգոդար քաղաքին, այնպես էլ ԶԱԷԿ-ին հասցված անմիջական հարվածների բոլոր փաստերն արձանագրվել են։ Պարտադիր կարգով այդ ամենը կտրամադրվի մեզ մոտ ժամանող ՄԱԳԱՏԷ-ի առաքելությանը։ Հենց դրանից էլ վախենում են ուկրաինացի քաղաքական գործիչներն ու Ուկրաինայի ԶՈւ-ն»,- ընդգծել է Էներգոդարի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարը։

Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 187-րդ օրը։