Թուրքերը հայկական եկեղեցին պատրաստվում են արվեստի կենտրոնի վերածել

Հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին վերանորոգվելու և օգտագործվելու է որպես «Մշակույթի ու գիտության կենտրոն»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի Իզմիր նահանգի Մենեմեն քաղաքում գտնվող կիսաքանդ հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին արվեստի կենտրոնի կվերածվի, գրում է ermenihaber.am-ը։
Մենեմենի քաղաքապետի պաշտոնակատար Այդըն Փեհլիվանի խոսքով` եկեղեցին վերանորոգվելու և օգտագործվելու է որպես «Մշակույթի ու գիտության կենտրոն»:
Փեհլիվանի տեղեկություններով, եկեղեցին մինչև 1922թ. օգտագործել են հայերը: Հետագայում «եկեղեցին անուշադրության է մատնվել», որի հետևանքով տարիների ընթացքում եկեղեցին կոցրել է նախկին տեսքը:
Խաչքարի մեջ էլ գանձ են փնտրում․ թուրք գանձախույզներն ավերում են հին հայկական գերեզմանները
«Անհրաժեշտ թույլտվությունները ստանալուց հետո մենք մրցույթ հայտարարեցինք: Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո նախատեսում ենք այն ծառայեցնել մեր ժողովրդին՝ որպես արվեստի ու գիտության կենտրոն»,-ասել է քաղաքապետի պաշտոնակատարը:
Նշենք, որ Մենեմենի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին թուրքերի կողմից որոշ ժամանակով օգտագործվել է որպես զինվորական պահեստ, ապա՝ ախոռ։