27-ամյա հնդիկ ուսանողի սպանության մեջ կասկածվում է Հնդկաստանի 45-ամյա քաղաքացին

Հնդկաստանի 45-ամյա քաղաքացին ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք։
Sputnik
Երևանի Դավիթ Բեկ փողոցում գտնվող քարի արտադրամասի տարածքում 27-ամյա հնդիկ ուսանողի սպանության մեջ կասկածվում է Հնդկաստանի Հանրապետության 45-ամյա քաղաքացին։ Տեղեկությունը հայտնում է Քննչական կոմիտեն։
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ` ժամը 09։40-ին նշված քարի արտադրամասի տարածքում բազմոցի վրա, արնաշաղախ վիճակում, հայտնաբերվել է Հնդկաստանի 27-ամյա քաղաքացու դին՝ գլխի և դեմքի շրջանում վնասվածքներով, ինչպես նաև երկաթյա ձող, որի վրա եղել են արնանման հետքեր։

«Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաև` ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Հնդկաստանի Հանրապետության 45-ամյա քաղաքացի է»:

Մասնավորապես, քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2022թ. օգոստոսի 28-ին, ժամը 02։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի 54/11 հասցեում, տուժողի և նրա 45-ամյա ծանոթի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում վերջինս մետաղյա ձողով մի քանի անգամ հարվածել է 27-ամյա երիտասարդի դեմքին, ինչի արդյունքում վերջինս, ստացած մարմնական վնասվածքներից, մահացել է։
Հնդկաստանի 45-ամյա քաղաքացին ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք։ Նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ։