Ռուսաստանի հայերի միությունը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Դոնբաս, հայտնել են կազմակերպությունից։
Նշվում է, որ օգոստոսի 28-ին Արմավիրից (Կրասնոդարի երկրամաս) հերթական բեռնատարն է ուղևորվել Դոնբաս` տեղի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու։
15 տոննա ընդհանուր քաշով բեռը ներառում է պարենային փաթեթների հազարավոր տուփեր (բրինձ, հնդկաձավար, ոլոռ, մակարոնեղեն, շաքարավազ) և երեք հազար փաթեթ հրուշակեղեն։
Նշենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ընթացքում Հայերի միությունը մարդասիրական օգնության մի քանի խոշոր խմբաքանակ է ուղարկել Դոնբաս։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 185-րդ օրը։