Հայաստանի ԶՈւ–ի նվագախումբը ելույթ է ունեցել Մոսկվայի «Սպասսկայա բաշնյա» փառատոնում

«Սպասսկայա բաշնյա» փառատոնը մեկնարկել է Մոսկվայի Կարմիր հրապարակում։ Այն շարունակվելու է մինչև սեպտեմբերի 4-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նվագախումբը փոխգնդապետ Հայկ Գրիգորյանի և դիրիժոր մայոր Արտակ Սիմոնյանի ղեկավարությամբ «Սպասսկայա բաշնյա» զինվորական երաժշտության փառատոնի շրջանակում քայլերթ է կատարել Մոսկվայի ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի հարթակում։
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նվագախմբի անդամները
Զինվորական քայլերթի մասնակիցները «Ժողովուրդների բարեկամության» շատրվանից շարժվել են դեպի Ձիասպորտի ազգային ավանդույթների կենտրոն, որտեղ միջոցառմանը մասնակցող նվագախմբերը ներկայացրել են իրենց կատարումները:
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նվագախմբի անդամները
Հայաստանի նվագախումբը կատարել է Հայաստանի մայրաքաղաքի հիմնը` Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան», և Արամ Խաչատրյանի «Գարուն Երևան» ստեղծագործությունները։
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նվագախումբը փառատոնի ընթացքում ներկայացնելու է նաև «Ալաշկերտի Քոչարի», ինչպես նաև հատված «Գայանե» բալետից և այլ ստեղծագործություններ։
Հիմա տանն ես ու արդեն իսկ առաջնագծում. ի՞նչ է փոխվել Ռազմական նվագախմբի երգացանկում
«Սպասսկայա բաշնյա» փառատոնը մեկնարկել է օգոստոսի 26-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում։ Այն շարունակվելու է մինչև սեպտեմբերի 4-ը։
Փառատոնին մասնակցում են նվագախմբեր Բելառուսից, Եգիպտոսից, Հնդկաստանից և Թաիլանդից։