Ավշար գյուղում վրաերթի են ենթարկել 44-ամյա քաղաքացու. նա տեղում մահացել է

Շտապօգնության մեքենա. Արխիվային լուսանկար
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ և մեքենան մոտեցրել ավտոքարշակին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Արարատի մարզի Ավշար գյուղում մահացու ելքով վրաերթ է տեղի ունեցել, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է օգոստոսի 25-ին, ժամը 00։49-ին, հայտնել են, որ Ավշար գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Խորենացի փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ռ․ Ա․-ին (ծնված 1978 թ.), ով տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, Ռ. Ա․-ի դին մոտեցրել շտապօգնության մեքենային, իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ և ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին: